Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
Free account needed to apply or save. It takes a minute, and we'll bring you right back to this job.
Key details
- Location
- Yerevan, Armenia
- Work style
- Onsite
- Level
- Mid level
- Job type
- Full-time
- Function
- other
- Focus area
- other
- Posted
- 2w ago
Skills
About the role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
- Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
- Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,
- Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
- Կոմունալ վարձավճարների ընդունում;
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն տնտեսագիտական,
- Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։
Get jobs like this as soon as they're posted
Talnox checks company career sites all day and ranks every opening against your profile. Free to join.