Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր

ID Bank

Yerevan, Armenia2w ago

Free account needed to apply or save. It takes a minute, and we'll bring you right back to this job.

Key details

Location
Yerevan, Armenia
Work style
Onsite
Level
Mid level
Job type
Full-time
Function
Finance & Accounting
Focus area
other
Posted
2w ago

About the role


        «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր։



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ



  • Միջազգային և տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում և զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։
  • Թղթակից/գործընկեր բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։
  • Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և առևտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում և համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
  • Փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։
  • Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում և վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման և փակման գործընթացների համակարգում։
  • Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների և հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։
  • Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող և նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։
  • Թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն և անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին և միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։
  • Փաստաթղթային գործառնությունների և միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում և փոփոխում, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկված և ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։
  • Մասնակցություն միջազգային բանկային և փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։
  • Մասնակցություն ներքին գործընթացների, ընթացակարգերի և փաստաթղթերի բարելավման աշխատանքներին։

 



ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ



  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում
  • Համակարգչային գիտելիքներ
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
  • Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
  • Առևտրի ֆինանսավորման գործիքների, միջազգային փոխանցումների և միջբանկային հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։
  • SWIFT համակարգի իմացություն և համապատասխան հաղորդագրությունների հետ աշխատանքի փորձ։
  • Առևտրի միջազգային պալատի (ICC) համապատասխան կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
  • Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ
  • Ընդհանուր զարգացվածություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում





ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:



ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք  հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները:

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/

Get jobs like this as soon as they're posted

Talnox checks company career sites all day and ranks every opening against your profile. Free to join.

Create a free account